Հայաստան-Ադրբեջան գործընթացը շուտով հաջող հանգուցալուծում կունենա. Թրամփ

Աստղիկ Խաչատրյան 14.07.2025 - 22:44
14.07.2025 - 22:44 դիտում

Այսօր Սպիտակ տանը կայացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ: ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ 100-տոկոսանոց մաքսատուրքեր կսահմանի Ռուսաստանի նկատմամբ, եթե Ուկրաինայի հարցով 50 օրվա ընթացքում Մոսկվան գործարքի չգնա:

Խոսելով Ուկրաինա զենքի մատակարարման մասին՝ նա վերահաստատել է, որ Կիևին ուղարկվող զենքի համար վճարելու են ՆԱՏՕ-ի անդամ երկրները:

Թրամփը հիշատակել է իր նախագահության երկրորդ ժամկետի օրոք, իր բնորոշմամբ՝ լուծված հակամարտությունների մասին, այդ թվում Հնդկաստան-Պակիստան հակամարտությունը, Ռուանդայի ու Կոնգոյի միջև 30-ամյա պատերազմի ավարտն ու խաղաղության համաձայնագրի ստորագրումը:

«Հաջորդը, որ լուծվել է, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացն է, որը շուտով հաջող հանգուցալուծում կունենա»,- ասել է ԱՄՆ նախագահը:

Թրամփը խոստացել է առաջիկայում նորություններ հայտնել նաև Գազայի հատվածի վերաբերյալ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ