Հայաստանում նպատակաուղղված հակառուսական արշավ չկա. Միրզոյան

Աստղիկ Խաչատրյան 20.03.2023 - 20:00
20.03.2023 - 20:00 դիտում

Հայաստանում նպատակաուղղված հակառուսական արշավ չկա՝ ինչպես դուք ձևակերպեցիք, շեշտել է Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններին հաջորդած մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողի հնչեցրած հարցին։

«Դրա վկայությունն է այն, որ տասնյակ հազարավոր ռուսներ ազատ, խաղաղ ապրում են Հայաստանի տարածքում, իրենց գործերը, բիզնեսն են վարում, և այս համատեքստում որևէ բողոք չի ստացվել։ Ինչ վերաբերում է ցույցին, ապա Հայաստանի Սահմանադրությունը երաշխավորում է հավաքների ազատությունը։ Եվ սա վաղուց նորություն չէ, ես կարող եմ ձեզ հետ ուղղակի տեղեկություններ կիսել, դուք ինքներդ կարող եք համացանցում տեսնել, որ Հայաստանում, Երևանում նույնպես շատ հաճախ ցույցեր են անցկացվում ընդդեմ ՀՀ իշխանությունների»,- ասել է Միրզոյանը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ