Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 1785 դեպք

Գոհար Ստեփանյան 26.11.2020 - 11:24
26.11.2020 - 11:24 դիտում

Հայաստանում նոյեմբերի 26-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 130 870 դեպք։ Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 1785-ով:

Կորոնավիրուսից ապաքինվել է 103 055 (+2142) մարդ, այս պահին բուժվում է 25 228-ը (-391):

Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 2587 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 2068 (+28), իսկ այլ պատճառներով՝ 519 (+6):

Մեկ օրում մահացել է 34 մարդ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ