Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 1058 դեպք

Գոհար Ստեփանյան 14.10.2020 - 11:28
14.10.2020 - 11:28 դիտում

Հայաստանում հոկտեմբերի 14-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի՝ ընդհանուր 58 624 դեպք։ Մեկ օրում  դեպքերի թիվն ավելացել է 1058-ով:

Կորոնավիրուսից ապաքինվել է 46 713 (+395) մարդ, այս պահին բուժվում է 10 561-ը (+653):

Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 1350 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 1039-ի (+7), իսկ այլ պատճառներով՝ 311 (+3):

Մեկ օրում մահացել է 10 մարդ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ