Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 766 նոր դեպք. առողջացել է 104 քաղաքացի

Գոհար Ստեփանյան 19.10.2020 - 11:36
19.10.2020 - 11:36 դիտում

Հայաստանում հոկտեմբերի 19-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 65 460 դեպք, որոնցից 48 208-ն` առողջացած:

Այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 15 845 բուժառու: Վերջին 24 ժամում արվել է 1 722 թեստավորում, իսկ ընդհանուր առմամբ` 349 871 թեստավորում:

Այսպիսով, կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 766 նոր դեպք և 104 առողջացած։ Կորոնավիրուսային հիվանդությունից ընդհանուրն արձանագրվել է մահվան 1 091 (ավելացել է ևս 10-ով) դեպք:

ՀՀ առողջապահության նախարարությունից մահվան ելքերի վերաբերյալ հայտնում են, որ բուժառուները եղել են 65, 83, 68, 60 տարեկան կանայք և 74, 86, 64, 74, 51, 67 տարեկան տղամարդիկ: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:

Արձանագրվել է նաև մահվան 316 դեպք, երբ բուժառուների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ