Հայաստանն Իրանին է արտահանձնել 6 դատապարտյալի

Աննա Կոստանյան 15.09.2021 - 15:07
15.09.2021 - 15:07 դիտում

Հայաստանն Իրանին է արտահանձնել 6 իրանցի դատապարտյալի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, իրանական «Irna» գործակալությանը հայտնել է Հայաստանում Իրանի դեսպանությունը:

Նշվում է, որ պաշտոնատար անձանց հանդիպումներից հետո Հայաստանը Իրանին է փոխանցել 6 դատապարտյալի՝ երկրների միջև ստորագրված դատապարտյալների փոխանցման համաձայնագրի հիման վրա:

Համաձայն այդ համաձայնագրի ՝ մյուս դատապարտյալներին ևս նախատեսվում է տեղափոխել Իրան:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ