Հայաստանն ակնկալում է Գերմանիայի հետ առևտրաշրջանառության ծավալների նոր նշաձողեր սահմանել․ Միրզոյան

3.11.2023 - 19:58 դիտում
Հայաստանի Հանրապետությունն ակնկալում է Գերմանիայի Դաշնության գործարար շրջանակների հետ ակտիվ փոխգործակցության համատեքստում առևտրաշրջանառության ծավալների նոր նշաձողեր սահմանել։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Երևանում Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի հետ հանդիպումից հետո կայացած ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

ԱԳ նախարարը նշեց, որ Գերմանիան Եվրոպական Միությունում Հայաստանի առաջին առևտրային գործընկերն է։

«Մենք ակնկալում ենք, որ երկու երկրի գործարար շրջանակների ակտիվ փոխգործակցությունը թույլ կտա սահմանել առևտրաշրջանառության ծավալների նոր ու ավելի հավակնոտ նշաձողեր։ Մեծապես կարևորում ենք Գերմանիայի միջազգային համագործակցության գործակալության (GIZ) և Վերակառուցման և զարգացման բանկի գործունեությունը Հայաստանում։ Արժևորում և գնահատում ենք Հայաստանի ընդգրկումը Գերմանիայի «BMZ 2030» բարեփոխումների ռազմավարության շրջանակներում` միտված բարելավելու Հայաստանում ընթացիկ բարեփոխումների և ծրագրերի կայուն շարունակականությանը»,–  ընդգծեց Միրզոյանը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ