«Գերմանիան նույնպես զգալիորեն կախված է Ռուսաստանից էներգետիկ առումով և Հայաստանն էլ ևս կախվածություն ունի, և դա մեկ օրում փոխել հնարավոր չէ։ Մենք նաև հասկանում ենք, թե որքանով է Հայաստանը կախված Ռուսաստանից։ Գիտենք, որ մեզ ամուր գործընկերներ են պետք` կախվածությունը թուլացնելու համար։ Գերմանիան ազատվում է այդ կախվածությունից։ Մեզ պետք են նոր նախագծեր, նոր ենթակառուցվածքներ էներգետիկ անվտանգության ապահովման համար», – ասաց Գերմանիայի ԱԳ նախարարը, հավելելով, որ դա կարող է լինել «Սևծովյան մալուխի» նախագիծը։
Նրա խոսքով՝ Գերմանիան և Հայաստանը կարող են ավելի սերտ համագործակցել էներգետիկ անվտանգության ոլորտում: