Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է Բրյուսելում կազմակերպել սահմանազատման և սահմանների անվտանգության հարցերով հանձնաժողովների նիստ. Փաշինյան

15.10.2022 - 15:13 դիտում

Երևանը Բաքվին առաջարկել է Բրյուսելում անցկացնել սահմանազատման և սահմանների անվտանգության հարցերով հանձնաժողովների նիստ: Այդ մասին Թվիթերում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է հոկտեմբերի 31-ին Բրյուսելում կազմակերպել սահմանազատման և սահմանների անվտանգության հարցերով հանձնաժողովների նիստ»,- իր միկրոբլոգում գրել է Փաշինյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ