Բայդենը հանձնարարել է մինչև 725 միլիոն դոլարի լրացուցիչ ռազմական աջակցություն տրամադրել Կիևին

15.10.2022 - 15:09 դիտում

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանձնարարել է մինչև 725 միլիոն դոլարի լրացուցիչ ռազմական աջակցություն տրամադրել Ուկրաինային՝ հայտնում են Սպիտակ տնից։

Պենտագոնի տվյալով՝ նոր փաթեթը ներառում է ավելի քան 200 զրահապատ Humvee ամենագնաց, HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի զինամթերք, հակատանկային համակարգեր, հրետանային արկեր, ինչպես նաև դեղամիջոցներ։

Պաշտպանական գերատեսչությունից հավելել են, որ 2021 թվականի հունվարից Կիևին ռազմական աջակցությունն անցել է 18,2 միլիարդ դոլարից։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ