ՀՀ ոստիկանության պետը մի խումբ ծառայողների պարգևներ է հանձնել

15.10.2022 - 15:05 դիտում

Հոկտեմբերի 15-ին ոստիկանությունում տեղի է ունեցել պարգևատրման արարողություն։

Պարգևատրվում էին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Արմավիրի մարզային վարչության մի խումբ ծառայողներ։

Ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը, անդրադառնալով վերջերս բացահայտված առանձնապես ծանր հանցագործություններին, ներկաներին շնորհակալություն է հայտնել  բացահայտման գործում ներդրած ավանդի, ջանասիրության ու պրոֆեսիոնալ աշխատանքի համար։

Ոստիկանության պետը հատուկ կարևորել է կիբեռհանցավորության դեմ պայքարի ոլորտը՝ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ Վարդան Վարդանյանին հանձնարարելով ձեռնարկել նոր քայլեր՝ ծառայողների մասնագիտական գիտելիքներն առավել խորացնելու առումով։

Այդ համատեքստում Վահե Ղազարյանը կարևորել է նաև պարբերաբար վերապատրաստումները։

Պարգևները հանձնել են ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանն ու ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ