Հայաստանի 5 շախմատիստներ այսօր հաղթանակ տոնեցին. Sharjah Masters

23.05.2022 - 23:05 դիտում

Արաբական Միացյալ Էմիրություններում ընթացող շախմատի Sharjah Masters խոշոր մրցաշարում այսօր կայացան 3-րդ տուրի պարտիաները:

Հայաստանի շախմատիստներից հինգը հաղթանակներ տարան: Նրանք են Գաբրիել Սարգսյանը, Շանթ Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մանուել Պետրոսյանը և Մամիկոն Ղարիբյանը: Իսկ ահա մրցաշարը հաջող մեկնարկած Ռոբերտ Հովհաննիսյանն ու Արամ Հակոբյանը պարտություն կրեցին: Ոչ-ոքի խաղաց միայն Հայկ Մարտիրոսյանը:

Երեք տուրից հետո մրցաշարային աղյուսակը 3-ական միավորով գլխավորում են հնդիկ Աբհիջեթ Գուպտան և ադրբեջանցի Միսրադին Իսկանդարովը: Գաբրիել Սարգսյանը, Շանթ Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մանուել Պետրոսյանը և Հայկ Մարտիրոսյանը 2-ական միավարով բաժանում են 11-34-րդ տեղերը:

Հիշեցնենք, որ մրցաշարին մասնակցում են 31 երկրների 80 շախմատիստ-շախմատիստուհի, այդ թվում 61 գրոսմայստեր: Մրցանակային հիմնադրամը կազմում է 60 հազար դոլար:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ