Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպումն ավարտվել է

Աննա Կոստանյան 31.01.2024 - 18:38
31.01.2024 - 18:38 դիտում

Իջևան-Ղազախ հատվածում ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի և Ադրբեջանի ու Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի 6-րդ հանդիպումը: Տեղեկությունը «Լուրերին» հայտնել են փոխվարչապետի գրասենյակից:

Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի նախագահությամբ նախորդ հանդիպումը 2023-ի նոյեմբերի 30-ին էր՝ Իջևանի և Ղազախի հատվածում: Կողմերը նախնական համաձայնեցրել էին հանձնաժողովների միջև նիստերի և աշխատանքային հանդիպումների կազմակերպման, անցկացման աշխատակարգի տեքստը: Պայմանավորվել էին սկսել համատեղ գործունեության կանոնակարգի նախագծի համաձայնեցման աշխատանքները, նաև ակտիվացնել հանձնաժողովների հանդիպումները:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ