Երևան-Բաքու հաշտեցման՝ այլընտրանք չունեցող ճանապարհային քարտեզը եռակողմ պայմանավորվածություններն են. Զախարովա

Աննա Կոստանյան 31.01.2024 - 18:41
31.01.2024 - 18:41 դիտում

Հարավային Կովկասում կայունության և երկարաժամկետ խաղաղության հաստատման լավագույն երաշխիքը ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020-2022 թթ. ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների փաթեթը հնարավորինս արագ կյանքի կոչելն է:

Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ Երևանը Բաքվին առաջարկել է չհարձակման մասին պայմանագիր ստորագրել:

«Եռակողմ պայմանավորվածությունները Բաքվի և Երևանի հաշտեցման՝ այլընտրանք չունեցող ճանապարհային քարտեզ են, որ ներառում են նաև խաղաղության պայմանագրի մշակում», – ասել է Զախարովան:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ