Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունն անընդունելի է. Ռաիսի

Աննա Կոստանյան 21.09.2023 - 13:08
21.09.2023 - 13:08 դիտում

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին անընդունելի է որակել Բաքվի և Երևանի միջև լարվածությունը և կոչ է արել երկխոսություն սկսել երկրների միջև։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

«Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունն անընդունելի է: Այն կարող է կարգավորվել երկխոսության միջոցով: Մենք խոսել ենք երկու կողմերի հետ: ԱԳ նախարարը ուղերձներ և առաջարկներ է ուղարկել, և մենք շարունակում ենք հավատալ, որ նրանց համար լուծումը երկխոսությունն է»,- ասել է Ռաիսին՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում տված մամուլի ասուլիսում։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ