Ադրբեջանական կողմը խախտել է սեպտեմբերի 20-ի պայմանավորվածությունը և Ստեփանակերտի մատույցներում կիրառել հրաձգային զինատեսակներ

Աննա Կոստանյան 21.09.2023 - 13:05
21.09.2023 - 13:05 դիտում

ԼՂ տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել:

«Ադրբեջանական կողմը խախտել է կրակը դադարեցնելու մասին սեպտեմբերի 20-ին ձեռք բերված պայմանավորվածությունը և Ստեփանակերտի մատույցներում կիրառել հրաձգային զինատեսակներ:

«Շահագրգիռ կողմերի ներգրավմամբ կոնկրետ քայլեր են ձեռնարկվում իրավիճակը հանգուցալուծելու նպատակով:

Հորդորում ենք չտրվել խուճապային տրամադրություններ տարածող գրառումներին և հետևել միայն պաշտոնական լրահոսին»,- նշվում է հայտարարության մեջ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ