Հայաստանի պատանի ըմբիշները մեդալներ նվաճեցին Եվրոպայի առաջնությունում

14.06.2022 - 23:16 դիտում

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշ Հայկ Լյուդվիգյանը Եվրոպայի պատանեկան առաջնության 55 կգ քաշային կարգի եզրափակիչում պարտություն կրեց և դարձավ արծաթե մեդալակիր: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Վահե Հովհաննիսյանը (65 կգ) բրոնզե մեդալի համար պայքարում 9:0 հաշվով հաղթեց շվեդ Սակասին և երկրորդ պարգևը նվաճեց Հայաստանի հավաքականի համար:

Վաղը, հունիսի 15-ին, մեր 45 կգ քաշային Սամվել Խաչատրյանը կպայքարի բրոնզե մեդալի համար, իսկ Ալեքս Մարգարյանը (51 կգ) և Գրիշա Ոսկանյանը (92 կգ) կանցկացնեն սփոփիչ գոտեմարտեր:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ