Սերբիան նոյեմբերից կդադարեցնի Ռուսաստանից նավթի ներկրումը պատժամիջոցների պատճառով. Վուչիչ

14.06.2022 - 23:08 դիտում

Սերբիան 2022 թվականի նոյեմբերից չի կարողանա ռուսական նավթ ներկրել ԵՄ պատժամիջոցների պատճառով՝ հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը։

«Ամեն օր տասնյակ նոր խնդիրներ են առաջանում, պետք է նկատի ունենալ, որ նոյեմբերից մենք այլևս չենք կարողանա ներկրել ռուսական նավթ: Ռուսաստանի նկատմամբ արևմտյան պատժամիջոցների պատճառով երկիրը տարեկան 600 մլն դոլար է կորցնում»,- ՏԱՍՍ-ը մեջբերում է նրա խոսքը։ Վուչիչը բնակչությանը կոչ է արել պատրաստ լինել դիմակայելու դժվար ձմռանը:

Սերբիայի նախագահը չի թաքցրել, որ մտահոգված է բնակչության շրջանում նկատվող եվրաթերահավատությամբ և Եվրոպային ինտեգրվելու՝ Բելգրադի քաղաքական կուրսի նկատմամբ կասկածների աճով:

Վուչիչը համոզված է, որ Սերբիան չի կարող առանց Եվրոպայի և եվրոպական ներդրումների, իսկ միակ ճիշտ ուղին Սերբիայի համար եվրոպականն է: Նա խորհուրդ է տվել հայրենակիցներին ռացիոնալ լինել և թույլ չտալ, որ զգացմունքները հաղթեն:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ