Հայաստանի նախագահի գլխավորած պատվիրակությունը ժամանեց Դուբայ

Աննա Կոստանյան 30.11.2023 - 17:20
30.11.2023 - 17:20 դիտում

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի գլխավորած պատվիրակությունը ժամանեց Դուբայ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, ՀՀ նախագահի օդանավը քիչ առաջ վայրէջք կատարեց Դուբայի «Ալ Մաքթում» միջազգային օդանավակայանում։

ՀՀ նախագահը Դուբայում կմասնակցի ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 28-րդ համաժողովի բացման արարողությանը։ Համաժողովի շրջանակներում նախատեսված է նաև ՀՀ նախագահի ելույթը։

Այցի ընթացքում Հայաստանի նախագահը մի շարք երկկողմ հանդիպումներ կունենա։

Նախատեսված է նաև նախագահ Վահագն Խաչատուրյանի հանդիպումը Արաբական Միացյալ Էմիրությունների հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ