Հայաստանի մի շարք վայրերում ձյուն է տեղում

Աննա Կոստանյան 5.01.2024 - 10:53
5.01.2024 - 10:53 դիտում

Հունվարի 5-ին՝ ժամը 09։45-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Թալինի, Արթիկի, Անիի, Ախուրյանի, Աշոցքի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում թույլ ձյուն է տեղում։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ