Գողություն՝ Գյումրիում. ի՞նչ են ֆիքսել տեսախցիկները

5.01.2024 - 12:40 դիտում


Գյումրու Տերյան փողոցում գտնվող «Անգել» մարկետից հունվարի լույս 5-ի գիշերը՝ ժամը 02:00-ի սահմաններում, տեղի է ունեցել գողություն: Տարածքը վարձակալած ու տեղում գործունեություն ծավալող Գևորգյան Անուշը նշում է, որ նախօրեին քաղաքից բացակայել է, երբ առավոտյան 08:00-ին տեսախցիկներն է նայել, տեսել է խանութի ապակիները կոտրված վիճակում ու դիմել իրավապահ մարմիններին: Վերջինիս զայրույթը կապված է նաև հենց իրավապահ մարմինների հետ:

«Կամեռաները հետ եմ տալիս, տեսնում եմ անհայտ անձը, դիմակով ու ձեռնոցներով կոտրում է դռան ապակին, ներս է մտնում չի կարողանում տերմինալի պարունակությունը հանի, գնում նորից գործիք է բերում, կոտրում, քցում փողոցի վրա տերմինալը, միջի պարուկությունը հանում է, մտնում է խանութ, ամբողջ դրամարկղի գումարը ինքը վերցնում ու փախնումա դուրս, բայց էդ ժամանակ Պարեկային ոստիկանության մեքենաներն են պտտվում խանութի մոտակայքում ու ոչ մի արձագանք: Նույնսիկ ինքը, որ վազում ա դեպի փողոցի մյուս կողմը Պարեկային ոստիկանության մեքենայի դիմացով ա վազում»,-նշում է Գևորգյան Անուշը:

Հավելենք, որ ըստ ձեռնարկատիրոջ թե՛ դրամարկղում, թե՛ տերմինալում եղել է բավականին մեծ գումար: Վնասի չափը ըստ տիկնոջ մինչև 1 մլն դրամ է:

Դեպքի հանգամանքերը պարզելու ուղղությամբ կատարվում է քննություն:

Աստղիկ Խաչատրյան

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ