Հայաստանի հավաքականը՝ J խմբի միանձնյա առաջատար

Գոհար Ստեփանյան 1.04.2021 - 10:18
1.04.2021 - 10:18 դիտում

Մունդիալ-2022-ի ընտրական փուլի 3-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականի հետ նույն խմբում ընդգրկված Գերմանիայի հավաքականը 1:2 հաշվով պարտվել է Հյուսիային Մակեդոնիայի հավաքականին:

3-րդ տուրից հետո J խմբի մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է Հայաստանի հավաքականը, որն իր ակտիվում ունի 9 միավոր: 6-ական միավոր են վաստակել և, համապատասխանաբար, 2-րդ և 3-րդ հորիզոնականներում են Հյուսիսային Մակեդոնիայի և Գերմանիայի հավաքականները:

Ռումինիայի և Իսլանդիայի ընտրանիներն ունեն 3-ական միավոր, իսկ Լիխտենշտեյնի հավաքականը ոչ մի միավոր չի վաստակել:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ