Հայաստանի Հանրապետությունը նշում է անկախության 30-րդ տարեդարձը

Աստղիկ Խաչատրյան 21.09.2021 - 08:33
21.09.2021 - 08:33 դիտում

Սեպտեմբերի 21-ին համայն հայությունը նշում է Հայաստանի Հանրապետության Անկախության օրը: Հայաստանի Անկախության հռչակագիրն ընդունվել է 1990թ. օգոստոսի 23-ին` Գերագույն Խորհրդի նիստում:

1991թ. սեպտեմբերի 21-ին Հայաստանի տարածքում անցկացվեց ԽՍՀՄ-ից դուրս գալու հարցով հանրաքվե, որին մասնակցելու իրավունք ունեցող 2,056,758 քաղաքացիների 94.39%-ն «այո» ասաց անկախությանը։ Սեպտեմբերի 23-ին ՀՀ Գերագույն խորհուրդը, ամփոփելով հանրաքվեի արդյունքները, Հայաստանի Հանրապետությունը հռչակեց անկախ պետություն:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ