Հայաստանի ազգային հավաքականը շարունակում է J խմբի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականն զբաղեցնել՝ վաստակած 11 միավորով

9.09.2021 - 09:01 դիտում

Ֆուտբոլի աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական փուլի 6-րդ տուրից հետո Հայաստանի ազգային հավաքականը շարունակում է J խմբի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականն զբաղեցնել՝ վաստակած 11 միավորով։

Հյուսիսային Մակեդոնիա-Ռումինիա խաղում գրանցված գոլազուրկ ոչ-ոքիից հետո ռումինացիներն ունեն 10 միավոր և երրորդ հորիզոնականում են: Առաջատարը Գերմանիայի հավաքականն է, որն իր ակտիվում ունի 15 միավոր:

Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանին ունի 9, Իսլանդիան՝ 4, Լիխտենշտեյնը՝ 1 միավոր:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը 6-րդ տուրի տնային խաղում չկարողացավ հաղթել Լիխտենշտեյնի հավաքականին: Հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով:

Մեր ընտրանին հաջորդ հանդիպումը կանցկանցի հոկտեմբերին: Արտագնա երկու խաղում Կապառոսի թիմը կմրցի նախ Իսլանդիայի, ապա Ռումինիայի հետ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ