Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին խոսք չկա. գլխավոր քարտուղար

Աննա Կոստանյան 23.11.2023 - 17:05
23.11.2023 - 17:05 դիտում

Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին խոսք չկա. Մինսկում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովի արդյունքներով լրագրողներին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովը, հաղորդում է ԲԵԼՏԱ-ի թղթակիցը։

Հավելենք, որ ՀՀ փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանն այսօր հայտնել է, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշում այս փուլում հայկական կողմը չունի:

Նա այս մասին ասել է՝ անդրադառնալով հայ–ռուսական հարաբերություններում վերջին օրերին նկատվող լարվածությանը։

Լրագրողի հարցին՝ քննարկումներ կան արդյո՞ք ռուսական ռազմաբազան Հայաստանից հանելու, ՀԱՊԿ-ից դուրս գալու հետ կապված, փոխարտգործնախարարը ասել է․«Այս փուլում այս պահին մեր օրակարգում այդպիսի հարցեր չկան»։

Սաֆարյանը նշել է, որ ՀԱՊԿ-ի տարբեր միջոցառումներին մասնակցելու որոշումը ՀՀ-ն կայացնում է ըստ նպատակահարմարության։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ