Հայաստանը և Ադրբեջանն իրենք են որոշում ապագա խաղաղության պայմանագրի բովանդակությունը. Լավրով

Աննա Կոստանյան 29.12.2022 - 11:35
29.12.2022 - 11:35 դիտում

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը «Ռիա նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում ամփոփել է անցնող տարին:

Լրագրողը հետաքրքրվել է՝ արդյոք Ռուսաստանը հույս ունի՞, որ առաջիկա ամիսներին Հայաստանն ու Ադրբեջանը կստորագրեն խաղաղության պայմանագիր, և արդյոք դրանում կնշվի՞ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը:

«Այս հարցն ավելի տրամաբանական է հասցեագրել բանակցող կողմերին, այսինքն՝ Բաքվին և Երևանին։ Հենց նրանք են սահմանում շփումների դինամիկան և որոշում ապագա խաղաղության պայմանագրի բովանդակությունը։ Ռուսաստանը, որը և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ կապված է ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերություններով, ամեն կերպ աջակցում է այդ գործընթացին՝ այն ձևով և ծավալով, որով հետաքրքրված են մեր ադրբեջանցի և հայ բարեկամները»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ