Հայաստանը շարունակում է ընձառյուծի մոնիտորինգը պահպանվող տարածքներում

Աստղիկ Խաչատրյան 23.01.2023 - 20:20
23.01.2023 - 20:20 դիտում

🐆 WWF-Հայաստանը շարունակում է ընձառյուծի մոնիտորինգը Հայաստանի պահպանվող տարածքներում։

🔴 Երկարամյա աշխատանքի արդյունքում վերջին տարիներին կենդանու ներկայությունը և բնակությունը երկրի տարածքում անհեմեմատ ավելի հաճախ է արձանագրվում, սակայն տեսակի պահպանությունը հանրապետության և էկոտարածաշրջանի համար շարունակում է մնալ կարևոր բնապահպանական խնդիրներից մեկը։ Ներկայումս այն ներառված է ՀՀ Կարմիր գրքում որպես «կրիտիկական վիճակում գտնվող» և Բնության պահպանության միջազգային միության (ԲՊՄՄ) Կարմիր ցուցակում որպես «վտանգված» տեսակ։

🐆 WWF-Armenia continues to monitor leopards in the protected areas of the country.

🔴 As a result of long-term work toward the conservation and protection of the Leopard, the presence and residence of the species in Armenia have been recorded much more frequently in recent years. Yet, the protection of the Caucasian Leopard continues to be one of the critical environmental issues both for the country and the ecoregion as a whole. Currently, the Caucasian Leopard is included in the RA Red Book as Critically Endangered and in the International Union for Conservation of Nature (IUCN) Red List as Endangered.

Опубликовано WWF Armenia Понедельник, 23 января 2023 г.

Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (ԿԿԱ) տարածքի ֆոտոթակարդները նկարահանել են զբոսանքի դուրս եկած ընձառյուծին: Տեսանյութը հրապարակվել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի ֆեյսբուքյան էջում։
«Երկարամյա աշխատանքի արդյունքում վերջին տարիներին կենդանու ներկայությունը և բնակությունը երկրի տարածքում անհամեմատ ավելի հաճախ է արձանագրվում, սակայն տեսակի պահպանությունը հանրապետության և էկոտարածաշրջանի համար շարունակում է մնալ կարևոր բնապահպանական խնդիրներից մեկը»,– գրված է տեսանյութին կից։
WWF-Հայաստանը հիշեցնում է, որ ներկայումս ընձառյուծը ներառված է ՀՀ Կարմիր գրքում որպես «կրիտիկական վիճակում գտնվող» և Բնության պահպանության միջազգային միության (ԲՊՄՄ) Կարմիր ցուցակում որպես «վտանգված» տեսակ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ