Բլինքենն Ալիևին կոչ է արել անհապաղ բացել Լաչինի միջանցքը և կրկնապատկել Հայաստանի հետ խաղաղ բանակցության ջանքերը

Աստղիկ Խաչատրյան 23.01.2023 - 20:52
23.01.2023 - 20:52 դիտում

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին ասված է ԱՄՆ պետդեպի տարածած հաղորդագրության մեջ։

Պետքարտուղարն Ալիևին հորդորել է «անհապաղ» ապաշրջափակել Լաչինի միջանցքը՝ առևտրային ապրանքների շարժը վերականգնելու և հումանիտար ճգնաժամի ռիսկը նվազեցնելու համար։

«Բլինկենն ընդգծել է, որ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի ծնած հումանիտար ճգնաժամը խաթարում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հեռանկարները։ Նա հորդորել է նախագահ Ալիևին կրկնապատկել ջանքերը Հայաստանի հետ երկկողմ խաղաղ բանակցություններում»,- ասված է հայտարարության տեքստում։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ