Ուկրաինայի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ Սև ծովում քաղաքացիական նավերի վրա հարձակումների պատճառով

29.08.2026 - 20:36 դիտում

Անկարայում Ուկրաինայի դեսպանը կանչվել է Թուրքիայի արտգործնախարարություն: Դրա առիթ են դարձել Սև ծովում քաղաքացիական նավերի վրա երկու հարձակումները, որոնք ուղևորվում էին դեպի ռուսական ափ՝ հաղորդում է Anadolu-ն:

Առաջինը երեք անօդաչու թռչող սարքերի հարվածի տակ է հայտնվել Lider Bordo Mavi բեռնանավը, որը Տուապսե բանջարեղեն էր տեղափոխում Սամսունից։ Նրան օգնության հասած Lider Kocatepe նավը, ըստ թուրքական իշխանությունների, նույնպես դրոնի հարձակման է ենթարկվել։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ