Հայաստանը ներկայացնող շախմատիստները ոչ-ոքի են ավարտել պարտիաները աշխարհի գավաթում

Աննա Կոստանյան 5.11.2025 - 13:25
5.11.2025 - 13:25 դիտում

ՖԻԴԵ-ի շախմատի աշխարհի գավաթի երկրորդ խաղափուլի առաջին խաղերում Հայաստանը ներկայացնող բոլոր գրոսմայստերներն իրենց պարտիաներն ավարտեցին ոչ-ոքի արդյունքով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Գաբրիել Սարգսյանը սև խաղաքարերով ոչ-ոքի խաղաց Իսրայելը ներկայացնող գրոսմայստեր Մաքսիմ Ռոդշտեյնի հետ: Շանթ Սարգսյանը սպիտակ խաղաքարերով ոչ-ոքի խաղաց Պերուն ներկայացնող գրոսմայստեր Ջորջ Կորիի հետ: Ռոբերտ Հովհաննիսյանը սպիտակ խաղաքարերով ոչ-ոքի խաղաց Հնդկաստանը ներկայացնող գրոսմայստեր Ռաունակ Սադհվանիի հետ: Հայկ Մարտիրոսյանը սպիտակ խաղաքարերով ոչ-ոքի խաղաց ՖԻԴԵ-ն ներկայացնող գրոսմայստեր Վլադիսլավ Արտեմևի հետ:

Հայ շախմատիստներից մրցաշարին մասնակցում են նաև գրոսմայստերներ Լևոն Արոնյանը և Սամուել Սևյանը: Արոնյանը այս մրցափուլում սպիտակ խաղաքարերով հաղթանակ տարավ Հնդկաստանը ներկայացնող միջազգային վարպետ Արոնյակ Գոշի նկատմամբ, իսկ Սևյանը սպիտակ խաղաքարերով ոչ-ոքի խաղաց Սինգապուրը ներկայացնող գրոսմայստեր Թին Ջինյաոյի հետ:

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ