Համբուրգի օդանավակայանում չեղարկվել է ավելի քան 70 չվերթ․ զինված տղամարդը մեքենայով ներխուժել է օդանավակայանի տարածք

5.11.2023 - 15:27 դիտում
Երեկ երեկոյան Համբուրգի օդանավակայանում չեղարկվել է ավելի քան 70 չվերթ՝ զինված տղամարդու մեքենայով տարածք ներխուժելու պատճառով, հայտնում է ՌԻԱ գործակալությունը, հղում կատարելթվ օդանավակայանի մամուլի ծառայությունը։
«Այսօրվա համար նախատեսված է 286 չվերթ (139 մեկնում և 147 ժամանում), որը պետք է տեղափոխի մոտ 34,5 հազար ուղևոր, այս պահին արդեն չեղարկվել է 61 չվերթ (34 մեկնում և 27 ժամանում) Օրվա ընթացքում կլինեն ևս չեղարկումներ և հետաձգումներ»,- ասված է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Բացի այդ, նախորդ գիշեր չեղարկվել է վեց մեկնում և չորս ժամանում։ Համբուրգ մեկնող ևս 17 ինքնաթիռներ ուղղորդվել են այլ օդանավակայաններ։ Ընդհանուր առմամբ երեկ ստեղծված իրավիճակից տուժել է մոտավորապես 3,2 հազար ուղևոր։
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ