Ստեղծվել է անվտանգության ոլորտի ժողովրդավարական վերահսկողության ազգային հարթակՍտեղծվել է անվտանգության ոլորտի ժողովրդավարական վերահսկողության ազգային հարթակ

5.11.2023 - 15:22 դիտում

Ազգային ժողովից հայտնում են՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովին կից անվտանգության խորհրդի հետ համատեղ ստեղծվել է Անվտանգության ոլորտի ժողովրդավարական վերահսկողության ազգային հարթակ:

Ընդլայնված կազմով քննարկումներին մասնակցել են Հայաստանի ուժային կառույցների ներկայացուցիչներ, օմբուդսմենը, փորձագետներ ԵԱՀԿ-ից ու այլ շահագրգիռ անձինք: Ստեղծված հարթակի գործունեությունը միտված է անվտանգության ոլորտի բարեփոխումներին, ԱԺ-Կառավարություն-քաղհասարակություն փոխգործակցությանն ու  խորհրդարանական վերահսկողության  գործիքակազմերի ուժեղացմանը: Երկօրյա  նիստերի առանցքում անվտանգային կարևոր հարցեր էին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ