Հակառակորդի կողմից հրադադարի ինտենսիվ խախտման դեպքում ՊՆ-ն հանդես կգա հաղորդագրությամբ

15.04.2023 - 17:54 դիտում

Ապրիլի 14-ի երեկոյան ժամը 19:00-ից 23:00 ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինուժը կրակ է բացել Սոթքի հանքավայրի ուղղությամբ: Ապրիլի 15-ի առավոտյան կրակոցները վերսկսել են, ինչի հետևանքով որոշում է կայացվել անվտանգության նկատառումներից ելնելով դադարեցնել հանքավայրի աշխատանքը և տարհանել աշխատակիցներին: Այս մասին  «Արմենպրես»-ին հայտնեց «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը:

«Այս պահին իրավիճակը հանգիստ է, կրակոցներ չկան, սակայն հանքավայրի աշխատանքը մնում է դադարեցված»,- նշեց նա:

«Արմենպրես»-ը պաշտոնական տեղեկություն ստանալուն նպատակով կապ հաստատեց նաև ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանի հետ:

«Հակառակորդի կողմից հրադադարի ցանկացած ինտենսիվ խախտման դեպքում պաշտպանության նախարարությունը հանդես կգա համապատասխան հաղորդագրությամբ»,- ընդգծեց խոսնակը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ