Հակառակորդի խոցված սպայի մոտ հայտնաբերվել է իսրայելական ռադիոկայան

Գոհար Ստեփանյան 2.10.2020 - 11:46
2.10.2020 - 11:46 դիտում

Հակառակորդի խոցված սպայի մոտ հայտնաբերվել է իսրայելական «Թադիրա» մակնիշի ռադիոկայան, որի վերծանման և օգտագործման արդյունքնում պարզվել է, որ նշված ուղղություններում խմբավորումները ղեկավարվում են հիմնականում արաբական լեզվով, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Արցախի Պաշտպանության բանակի փոխհրամանատար Արթուր Սարգսյանը։

«Եզրակացությունները թողնում եմ ձեզ», – ասաց նա։

Հակառակորդը, Սարգսյանի հաղորդմամբ, նախօրեին կորցրել է 39 զրահատեխնիկա, 4 ՍՈՒ 25 ինքնաթիռ, 3 ՄԻ 24 ուղղաթիռ, 17 ԱԹՍ, անձնակազմի կորուստը՝ շուրջ 830։

Նա ասաց, որ ոչնչացվել է նաև հրետանային դիվիզիոն։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ