Հակառակորդն ունեցել է կենդանի ուժի մոտ 830 կորուստ. Արթուր Սարգսյան

Գոհար Ստեփանյան 2.10.2020 - 11:40
2.10.2020 - 11:40 դիտում

Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում հոկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերվա ընթացքում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված:

Այս մասին մամուլի ասուլիսին ասաց ԱՀ պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը:

«Առանձին ուղղություններում շարունակվել են փոխհրաձգությունները՝ կիրառելով ինքնաթիռներ, ուղղաթիռներ, ծանր հրանետեր: Օպերատիվ-մարտավարական իրադրությունում էական փոփոխություններ չեն արձանագրվել: Այս պահին ճակատային գծի բոլոր ուղղություններում վերսկսել են մարտական գործողությունները: ՊԲ ստորաբաժանումները շարունակում են կասեցնել հակառակորդի բոլոր գրոհները՝ պատճառելով կենդանի ուժի և զինտեխնիկայի կորուստներ»,- նշեց Սարգսյանը:

Հակառակորդը կորցրել է ևս 39 զրահատեխնիկա, 4 Սու-25 ինքնաթիռներ, 3 ՄԻ-24 ուղղաթիռ (ինքնաթիռների և ուղղաթիռների մասին հոկտեմբերի 1-ին հայտարարվել էր), 17 ԱԹՍ և շուրջ 830 կենդանի ուժի կորուստ: Նրա խոսքով՝ ոչնչացվել է նաև հրետանային դիվիզիոն:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ