Կրկին թիրախավորվել է Թաղավարդ համայնքի խաղաղ բնակչությունը. Արցախի դատախազություն

19.02.2022 - 13:06 դիտում

Փետրվարի 18-ին՝ ժամը 17։00-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Թաղավարդ համայնքի հարևանությամբ տեղակայված ադրբեջանական դիրքից թիրախավորվել ու հրազենային կրակոցներ են արձակվել հիշյալ համայնքի բնակելի տների ուղղությամբ, որի հետևանքով արձակված գնդակները վնասել են տների պատերի արտաքին մասերը, իսկ գնդակներից մեկը խոցել է բնակիչներից մեկի բնակարանի պատուհանը և թափանցել ներս։

Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության դատախազությունից, դեպքից անմիջապես հետո հետաքննության մարմնի աշխատակիցները մեկնել են Թաղավարդ համայնք և փաստագրել հանցագործության հետևանքներն ու ամրագրել ապացույցները։

Դեպքի մասին դատախազության կողմից հաղորդվել է Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմում ընդգրկված դատախազին, ինչպես նաև փոխանցվել են դեպքի նախնական ապացույցները:

 

ԿՐԿԻՆ ԹԻՐԱԽԱՎՈՐՎԵԼ Է ԹԱՂԱՎԱՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ԽԱՂԱՂ ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ

Սույն թվականի փետրվարի 18-ին, ժամը 17։00-ի սահմաններում,…

Опубликовано Արցախի Հանրապետության դատախազություն Пятница, 18 февраля 2022 г.

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ