Կստեղծվի Կլիմայի փոփոխության կոնվենցիայի և Փարիզյան համաձայնագրի դրույթների կատարման համակարգման խորհուրդ

Աննա Կոստանյան 7.07.2021 - 14:54
7.07.2021 - 14:54 դիտում
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի և Փարիզյան համաձայնագրի պահանջների ու դրույթների կատարման միջգերատեսչական համակարգման խորհուրդ ստեղծելու, դրա կազմը և աշխատակարգը հաստատելու և ՀՀ վարչապետի 2012 թվականի հոկտեմբերի 2-ի N 955-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին որոշում է ստորագրել.
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2019 թվականի փետրվարի 8-ի N 65-Ա որոշման հավելվածի 4.8-րդ բաժնի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի N 650-Լ որոշման N 1 հավելվածի 90.3-րդ կետի, և Միավորված ազգերի կազմակերպության «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայով և Փարիզյան համաձայնագրի դրույթներով ստանձնած պարտավորությունների՝
Ստեղծել Միավորված ազգերի կազմակերպության «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի և Փարիզյան համաձայնագրի պահանջների ու դրույթների կատարման միջգերատեսչական համակարգման խորհուրդ (այսուհետ՝ խորհուրդ):
Հաստատել`
1) խորհրդի կազմը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) խորհրդի աշխատակարգը՝ համաձայն N 2 հավելվածի:
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի պաշտոնակատարին՝
1) 3-ամսյա ժամկետում հաստատել խորհրդի անհատական կազմը.
2) խորհրդի գործունեության մասնագիտական և փորձագիտական աշխատանքներն ապահովելու նպատակով 3-ամսյա ժամկետում ստեղծել միջգերատեսչական մշտական աշխատանքային խմբեր, հաստատել դրանց կազմերը և աշխատակարգերը:
Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյան Romanos Petrosyan-ին՝ 1-ամսյա ժամկետում նշանակել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության՝ խորհրդի քարտուղարության գործառույթներն իրականացնող համապատասխան կառուցվածքային ստորաբաժանում:
Խորհրդի կազմում ընդգրկված պետական մարմինների ղեկավարներին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 3-ամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի պաշտոնակատարին տեղեկացնել խորհրդում իրենց ներկայացուցիչների նշանակման մասին:
Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012 թվականի հոկտեմբերի 2-ի «ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի պահանջների ու դրույթների կատարման միջգերատեսչական համակարգման խորհրդի կազմը և աշխատակարգը հաստատելու մասին» N 955-Ա որոշումը:

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ