Կոպիրկինը վստահեցնում է՝ հայ ռազմագերիներին վերադարձնելու հարցը Ռուսաստանի հիմնական առաջնահերթություններից է

Աննա Կոստանյան 7.07.2021 - 16:09
7.07.2021 - 16:09 դիտում

Ադրբեջանում պահվող բոլոր հայ ռազմագերիներին վերադարձնելու հարցը Ռուսաստանի ղեկավարության և ռուսաստանյան խաղաղապահ զորամիավորման հիմնական առաջնահերթություններից է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝  այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ-ում  Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ հավելելով, որ գերիներին տուն վերադարձնելու ուղղությամբ աշխատանքը շարունակվելու է:

«Մեր դիրքորոշումն այս խնդրի վերաբերյալ հայտնի է: Մենք ի սկզբանե հայտարարել ենք, որ գերիները պետք է փոխանակվեն «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքով: Ինչևէ, կփորձենք լուծել այս խնդիրը այն տարբերակով, որով հնարավոր է: Կրկնում եմ, որ այս հարցը մնում է մեր հիմնական առաջնահերթությունների թվում, և աշխատանքն այս ուղղությամբ, անկասկած, շարունակվելու է», – մեկնաբանեց Սերգեյ Կոպիրկինը:

Հուլիսի 3-ին, Ռուսաստանի միջնորդությամբ, ևս 15 հայ ռազմագերի էր վերադարձել Հայաստան:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ