Պուտինն ու Փաշինյանը հանդիպմանը կքննարկեն Ղարաբաղի շուրջ իրավիճակը. Պեսկով

Աննա Կոստանյան 7.07.2021 - 14:22
7.07.2021 - 14:22 դիտում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը չորեքշաբթի կայանալիք հանդիպմանը կքննարկեն Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը, բայց փաստաթղթերի ստորագրում չի նախատեսվում: Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է ТАСС-ը:

Պեսկովը պատասխանել է նաև հայկական մամուլում շրջանառվող լուրերին, որոնց համաձայն` հանդիպմանը երկու երկրի ղեկավարները իբր կարող են քննարկել Հայաստանի սահմանին ռուս խաղաղապահներ տեղակայելու տարբերակները և կստորագրեն համապատասխան փաստաթուղթ:

«Անշուշտ կքննարկվեն Ղարաբաղի, ռուս զինվորականների տեղակայման և, ընդհանրապես, երկկողմ հարաբերությունների հարցերը, բայց որևէ փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում»,- շեշտել է մամուլի քարտուղարը:

«Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը նախատեսված է օրվա երկրորդ կեսին։ Նախագահն ու վարչապետը հանդիպումը շարունակելու են աշխատանքային ճաշի շուրջ»,-ասել է Պեսկովը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ