Կումայրիի բաժնի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Այնթապ գյուղում

Աննա Կոստանյան 28.07.2023 - 13:20
28.07.2023 - 13:20 դիտում

Ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախույզները հուլիսի 27-ին Արարատի մարզի Այնթապ գյուղում հայտնաբերել և Կումայրիի բաժին են տեղափոխել 41-ամյա Հովակիմ Ս.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը կամ այդ անձի կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից հարբած (ոչ սթափ) վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) 2-րդ մասի մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի:
Հայտնաբերման վերաբերյալ տեղյակ է պահվել պրոբացիայի ծառայությանը:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ