Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստան անցանկալի է

Աննա Կոստանյան 25.10.2022 - 17:28
25.10.2022 - 17:28 դիտում

ԱԺ արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Սեյրանյանը նամակ է հղել Կոնստանտին Զատուլինին՝ հաղորդելով, որ նրա մուտքը Հայաստանի Հանրապետություն անցանկալի է:

Զատուլինը միգրացիայի և քաղաքացիության հարցերով Ռուսաստանի Պետդումայի հատուկ ներկայացուցիչն է, Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի տեղակալը:

Գրության մեջ ասվում է, որ Հայաստանի Հանրապետության դեմ Զատուլինի վերջին հայտարարությունները վնասում են պետությունների միջև բարեկամական և դաշնակցային հարաբերությունների զարգացմանը։

Զատուլինը բազմիցս քննադատել է պաշտոնական Երևանին 44-օրյա պատերազմի պարտության համար: Վերջերս էլ «Երկիր Մեդիայի» եթերում հայտարարել էր, թե վարչապետ Փաշինյանը Հայաստանի սուվերեն տարածքով Ադրբեջանին «միջանցք» տրամադրելու որոշում է կայացրել:

Եռակողմ հայտարարությունների մեջ, սակայն, Հայաստանի տարածքով միջանցք տրամադրելու պարտավորություն Երևանը չունի, և իշխանությունը բազմիցս հայտարարել է, որ բացառում է նման փաստաթղթի ստորագրումը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ