Կոնգրեսական Ադամ Շիֆը ԱՄՆ նախագահին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Գոհար Ստեփանյան 21.04.2021 - 20:38
21.04.2021 - 20:38 դիտում

Կոնգրեսական Ադամ Շիֆը, ելույթ ունենալով Ներկայացուցիչների պալատում, ներկայացրել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին ուղղված բաց նամակը, որով կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

«Պարո՛ն նախագահ, մի քանի օրից ամբողջ աշխարհը կխոսի Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի մասին: 1915-1923 թթ. Օսմանյան կայսրությունից տեղահանվեց և սպանվեց 1,5 միլիոն հայ: Սա Ձեր առաջին նախագահությունն է, և Դուք հնարավորություն ունեք ճանաչելու Ցեղասպանությունը: Այժմ Դուք կարող եք ուղղել տասնամյակների ժխտումը և այդկերպ իմաստ հաղորդել Ձեր նախորդ տարվա հայտարարությանը, երբ ճանաչեցիք Հայոց ցեղասպանությունը և ասացիք, որ «լռությունը հանցագործություն է»:

Որպես նախագահի թեկնածու, իսկ այժմ ՝ որպես նախագահ՝ Դուք խոսել եք մարդու իրավունքների պաշտպանության հարցում Ձեր նվիրվածության մասին:

Ցեղասպանության վերաբերյալ փաստերն արձանագրվել են իրական ժամանակում, նաև ամերիկացի դիվանագետների կողմից: Ցեղասպանությունը վերապրած ամերիկահայերի հարյուր հազարավոր հետնորդների, այդ թվում՝ երեխաների, թոռների և ծոռների անունից կոչ եմ անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Ցեղասպանության ճանաչումը կարևոր է, քանի որ դա ոչ թե անցյալի, այլ ներկայի խնդիր է: Նման սպառնալիք կա այսօր Ղարաբաղում, որտեղ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանը պատերազմ սկսեց հայերի դեմ՝ փորձելով իրականացնել ևս մեկ հնարավոր ցեղասպանություն»,- ասել կոնգրեսական Ադամ Շիֆը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ