Կողմ՝ 80, դեմ՝ 6, ձեռնպահ՝ 1.Դատական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը ընդունվեց

Գոհար Ստեփանյան 19.03.2021 - 16:59
19.03.2021 - 16:59 դիտում

ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցած արտահերթ նիստում պատգամավորները քննարկել են «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:

Նախագիծը ներկայացնելիս ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը նշեց, որ առաջարկվում է ԲԴԽ-ին այսուհետ օժտել դատարանների բնականոն գործունեություն ապահովելու լիազորություն նախատեսելով, որ վերջինիս իրականացման ուղղությամբ ԲԴԽ-ն իրավունք ունենա ընդունելու նորմատիվ իրավական ակտեր:

Այդ գործառույթների իրականացման համար առաջարկվում է ԲԴԽ-ին օժտել նաեւ նորմատիվ իրավական ակտեր ընդունելու լիազորությամբ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ