Կյանքից հեռացել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հայրը

Գոհար Ստեփանյան 28.12.2020 - 15:21
28.12.2020 - 15:21 դիտում

Վախճանվել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հայրը՝ Հրաչյա Մարությանը։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

«71 տարեկանում կյանքից հեռացել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հայրը՝ Հրաչյա Մարությանը։ Հոգեհանգիստը տեղի կունենա Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, դեկտեմբերի 29-ին, ժամը 18:00-ից։ Հուղարկավորությունը՝ դեկտեմբերի 30-ին, ժամը 13:00»,- գրել է Կարապետյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ