Կլաարը անհանգստություն է հայտնել Արցախում վերջին իրադարձությունների կապակցությամբ

Աննա Կոստանյան 9.03.2023 - 17:14
9.03.2023 - 17:14 դիտում

Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն անհանգստություն է հայտնել Արցախում վերջին իրադարձությունների կապակցությամբ:

«Խիստ անհանգստացած եմ վերջին մահաբեր բախման և փոխհրաձգության մասին նոր հաղորդումներով: Բռնությանն արդարացում չկա. բոլոր հարցերը պետք է լուծվեն միայն բանակցությունների միջոցով։ Տարածաշրջանը բավական տուժել է ռազմական գործողություններից։ Հիմա ժամանակն է միասին աշխատելու՝ հանուն հարատև ու արդար խաղաղության»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Կլաարը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ