Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ-ի և Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ճամփորդելու մասին համաձայնագրին

Աննա Կոստանյան 9.03.2023 - 16:40
9.03.2023 - 16:40 դիտում

Կառավարությունն այսօրվա նիստին հավանություն է տվել 2023 թ. հունվարի 12-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:

Ավելի վաղ հայտնել էինք՝ հունվարի 12-ին Կառավարության նիստի ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ներկայացրել էր «Հայաստանի և Վրաստանի միջև երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ՝ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին որոշման նախագիծը:

«Հարևան Վրաստանի հետ առանձնահատուկ հարաբերությունների կառուցումը մեր արտաքին քաղաքական առաջնահերթություններից է, այդպես արտացոլված է նաև Կառավարության ծրագրում:

Վրաստանը նաև մեր քաղաքացիների համար գործնական և հանգստի նպատակով այցելությունների սիրված վայրերից է: 2019 թվականին 1 միլիոն 365 հազար ՀՀ քաղաքացի է այցելել Վրաստան»,- ասել էր Միրզոյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ