Կիևում մեկնարկել է «Բացահայտիր Հայաստանը» Road Show-ն

8.10.2021 - 10:08 դիտում

Այսօր Ուկրաինայի Կիև քաղաքում մեկնարկել է ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի և Ուկրաինայի Զբոսաշրջության զարգացման պետական գործակալության հետ համատեղ կազմակերպված «Բացահայտիր Հայաստանը» Road Show-ն, որի ընթացքում Հայաստանի զբոսաշրջության ոլորտի ընկերությունների ավելի քան 30 ներկայացուցիչների մասնակցությամբ Հայաստանի զբոսաշրջային ներուժը ներկայացվել է ուկրաինական զբոսաշրջային ընկերություններին:

Միջոցառմանը մասնակցում էին Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանը, Հայաստանի պատվիրակության ղեկավար Ալֆրեդ Քոչարյանը և Ուկրաինայի Զբոսաշրջության զարգացման պետական գործակալության ղեկավար Մարիաննա Օլեքսիվը։

Ճանաչողական այցի նպատակն է ուկրաինական շուկայում բարձրացնել Հայաստանի ճանաչելիությունը՝ որպես զբոսաշրջային բարենպաստ և գրավիչ երկրի։
Միջոցառման շրջանակներում տեղի ունեցան երկու երկրների ներկայացուցիչների կողմից շնորհանդեսներ, պանելային քննարկումներ, ինչպես նաև B2B ձևաչափով հանդիպումներ բիզնես ներկայացուցիչների միջև՝ ուղղված Հայաստանի և Ուկրաինայի միջև համագործակցության զարգացմանը։

Հոկտեմբերի 8-ին, հայկական պատվիրակության համար Ուկրաինայի զբոսաշրջության զարգացման պետական գործակալությունը կկազմակերպի ճանաչողական շրջայց Կիևում։

🇦🇲 🇺🇦 Այսօր Ուկրաինայի Կիև քաղաքում մեկնարկել է ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի և Ուկրաինայի Զբոսաշրջության զարգացման…

Опубликовано ՀՀ Զբոսաշրջության կոմիտե/Tourism Committee of RA Четверг, 7 октября 2021 г.

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ