ԿԲ խորհուրդը որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ

Աննա Կոստանյան 14.03.2023 - 17:52
14.03.2023 - 17:52 դիտում


2023 թվականի մարտի 14-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ՝ սահմանելով այն 10.75 տոկոս մակարդակի վրա: 2023 թվականի փետրվարին 12-ամսյա գնաճը շարունակվում է նվազել և ամսվա վերջին կազմել է 8.1 տոկոս: 12-ամսյա բնականոն գնաճը ևս նվազել է՝ կազմելով 8.4 տոկոս,-այս մասին հայտնեց ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ ՀՀ Կենտրոնական բանկում կայացած ասուլիսին:
Եզրափակելով՝ Գալստյանը նշեց, որ ԿԲ խորհուրդը գնահատում է, որ նախանշված ուղեգծից գնաճի շեղման ռիսկերը հիմնականում հավասարակշռված են, և ռիսկերի որևէ ուղղությամբ դրսևորման պարագայում Խորհուրդը համարժեքորեն կարձագանքի և կապահովի գների կայունության նպատակը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ