Հողը մշակված է, փոխհատուցումը՝ դեռ չտրամադրված

14.03.2023 - 17:49 դիտում

Աշնանացան ցորենի մեկ հեկտարի մշակման համար գյուղատնտեսների հաշվարկներով 400-420 հազար դրամ է պետք: Արեւիկ բնակավայրի հողագործներն ասում են՝ շուրջ 350-ն արդեն ծախսել են, մնացածը ոռոգման ու պարարտացման գումարն է: Այս ծախսերի համար պետությունն այս տարի մշակված մեկ հեկտարի համար հավաստագրված սերմի դեպքում 120, իսկ չհավաստագրվածի դեպքում 70 հազար դրամ կտրամադրի հողագործներին: Մշակված հողատարածքներն Արեւիկում այս տարի ավելացել են, բայց վարչական ղեկավարը սա օժանդակության ծրագրի հետ չի կապում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ