Կարմիր խաչի միջնորդությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ևս 6 բուժառու

4.02.2023 - 15:02 դիտում

Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակ լինելու պայմաններում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ևս 6 բուժառու:

Այս մասին «Լուրերին» հայտնել է ԿԽՄԿ-ի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

Միջազգային մարդասիրական կազմակերպության աջակցությամբ շրջափակման ընթացքում Հայաստան է տեղափոխվել 72 հիվանդ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ